2023 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողերը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բնակավայրերի նշանակության հողերը՝ կառուցապատման նպատակով)՝
1.Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0231-0081, 0,15141 հա, 1 լոտ, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 150%-ի չափով:
2.Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-021-0009-0021, մակերեսը 0,03171 հա, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 300%-ի չափով:
3.Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-021-0002-0003, մակերեսը 0,11569 հա, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 500%-ի չափով:
4.Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0143, մակերեսը՝ 0,09696հա, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 150%-ի չափով:
5․Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0231- , 0,1479 հա, 1 լոտ, մեկնարկային գինը 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։