04.12.23
Արտաբույնքի Երիտասարդական կենտրոնի բացում
|
 Այսօր տեղի ունեցավ Արտաբույնքի Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը:  Կենտրոնը այն կարևոր և սպասված ծրագրերից մեկն է, որի շնորհիվ երիտասարդները համախմբվում են և դառնում մի ամուր ընտանիք։  Շնորհակալություն բոլոր ներկա գտնվողներին, ովքեր ի սրտե կիսում էին երիտասարդների անկեղծ ուրախությունը։ Արտաբույնքի երիտասարդական կենտրոնի վերանորոգման ու կահավորման դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և Syunik-Development NGO «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
|
|
22.11.23
«ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄ» ՇԱՏԻՆՈՒՄ
|
Այսօր` նոյեմբերի 22-ին Եղեգիս համայնքի Շատին գյուղում տեղի ունեցավ <<Շատին արևային կայանի>>/40 ԿՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգ / բացման հանդիսավոր արարողակարգը։Արարողությանը ներկա էին Եղեգիս համայնքի ղեկավար պրն․ Արթուր Ստեփանյան / Artur Stepanyanը, Վայոց ձորի մարզպետ պրն. Արարատ Գրիգորյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ, Շվեյցարիայի փոխդեսպան պրն. Վերներ Թութ-Շիմոն, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) աշխատակիցներ, այլ պաշտոնյաներ։Ծրագիրը իրականացվեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճուղը ՝ Եղեգիսի համայնքապետարանի , Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ...
Մանրամասն |
|
17.11.23
Ավագանու թիվ 11 հերթական նիստի մասին
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 24-ին, տեղի է ունենալու Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական թիվ 11 նիստը։ Սկիզբը՝ 15։00, Վայրը՝ Շատինի միջն․ դպրոց։
|
|
13.11.23
ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, Ս/թ Նոյեմբեր ամսին կայանալու են հանրային քննարկումներ Եղեգիս համայնքի բնակիչների հետ։Հանդիպումներին քննարկվելու են 2023 թվականի ընթացքում համայնքապետարանի կատարած աշխատանքները, 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2025 թվականին պլանավորվող զարգացման ծրագրերը, որում ընդգրկվելու են ձեր կողմից առաջարկվող առկա խնդիրները: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ դուք եք խնդիրներ վեր հանողները և նաև լուծման տարբերակներ առաջարկողները։ Բարձրաձայնեք ձեր գյուղերի խնդիրները, որպեսզի համայնքապետարանը կարողանա լուծում տալ դրանց։Ժամանակացույց՝ Գ․ Վարդահովիտ նոյեմբերի 27 –ին, ...
Մանրամասն |
|
07.11.23
«Գտիր աշխատանք» տոնավաճառ՝ Վայքում
|
Սիրելի հայրենակիցներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նոյեմբերի 18-19-ին Վայք համայնքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվելու է «Գտիր աշխատանք» տոնավաճառը։ Տոնավաճառին գործատուները ներկայացնելու են իրենց կազմակերպություններն ու թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրող անձինք ստանալու են աշխատանքի առաջարկներ: Հարցերի և տեղափոխման համար դիմել Եղեգիսի համայնքապետարան։
|
|
06.11.23
Դասընթաց «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Եղեգիս համայնքում
|
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում մեկօրյա դասընթացի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Եղեգիս համայնքի երիտասարդների հետ։ Մասնակից երիտասարդները գործնական վարժությունների, խաղերի «ՏԻՄագետ Բյուջետապոլիս» և այլ գործիքակազմերի օգնությամբ ծանոթացան հետևյալ թեմաներին.Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում,Համայնքի զարգացման ծրագեր/բյուջե/,Կլիմայի փոփոխության ազդեցությունը համայնքների վրա։Սույն ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։Տեղական ժողովրդավարության ...
Մանրամասն |
|
03.11.23
Աջակցություն Արցախից բռնի տեղահնվածներին
|
Շարունակվում է #մարդասիրական_օգնության տրամադրումը Եղեգիս համայնքի գյուղերում ապաստանած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեին։ Եղեգիսի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում այս անգամ Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամը տրամադրեց աջակցության փաթեթներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |