Այսօր: Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աննա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/08/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/09/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության երկրորդ կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.3-12)

 

Երկրորդ կարգի մասնագետը`

1․կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,

  2․անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախատեսում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

3․կազմակերպում  և համակարգում է համայնքի տարածքում աղբահանությունը և սանիտարական մաքրումը,

4․ծանոթ է Մաքուր Հայաստան ծրագրին և ծրագրից բխող անհրաժեշտ գործառույթներին,

 5․բացահայտում է համայնքի տարածքում առաջացած աղբավայրերը և միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին մաքրելու և անհրաժեշտ տեղեկատվությունը կառավարության լիազորած պետական կառվարման մարմնին հասցնելու համար,

 6․հետևում է համայնքի տարածքում առկա պուրակների, զբոսայգիների և նմանատիպ այլ կառույցների սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմանը,

 7․իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերում համայնքի տարածքում կազմակերպվող տարատեսակ միջոցառումների և փառատոնների ժամանակ սանիտարական մաքուր վիճակի պահպանմանը,

 8․ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,

 9․իրականացնում է այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ,

10․համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության լուսաբանումը,

 11․ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):

 

Ներկայացվողպահանջները

1․առնվազն միջնակարգ կրթություն,

2․ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության  «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական կտերի մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

3․տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

4․ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթըկկայանա 2023 թվականիսեպտեմբերի 28-ին, ժամը 10։00-ին, ՀՀ Վայոց ձորի  մարզի   Եղեգիսի  համայնքապետարանի շենքում: Հասցեն`       գ. Շատին,    փողոց 1 , շենք 1:

 

Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.2-8)

 

Առաջին կարգի մասնագետը՝

  1․կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,

    2․իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին,

    3․անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախատեսում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

  4․վարում է «Վեկտոր պլյուս» համակարգը, ինչպես նաև e-community.am համակարգը,

  5․կազմում  է իր աշխատանքին առնչվող  տեղեկանքներ,  հաշվետվություններ, զեկուցագրեր  և   ներկայացնում  է  աշխատակազմի քարտուղարին,

  6․մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը։
  7․կատարում է Աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ,   աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,

  8․ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ  պարտականություններ (սահմանափակումներ),  

   9.համակարգչային համապատասխան ծրագրում ներբեռնում է համայնքի տարածքում հարկերի, տուրքերի, տեղական վճարների, հողի և  գույքի վարձավճարների վերաբերյալ տեղեկությունները։ Չկատարված հարկային պարտավորությունների մասին պարբերաբար տեղեկություններ է տրամադրում համայնքի ղեկավարին,
  10․սահմանված վճարների դիմաց կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է  ներկայացնում համայնքի տարածքում տրամադրվող թույլտվությունների համար անհրաժեշտ   փաստաթղթերի փաթեթները,
    11․ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,
   12․իրականացնում է այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ,
   13․ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):

Ներկայացվողպահանջները

1․առնվազն միջնակարգ կրթություն,

2․ունի Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության, «Համայնքային   ծառայության   մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», Հարկային օրենսգրքի մասին՝ համայնքային բյուջեի մասով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

3․տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

4․ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1:

 

Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.2-4)

 

Առաջին կարգի մասնագետը՝

  1․կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,

 2․կատարում է  տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է  սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները,

3․ ներկայացնում է  առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ,

4․ներկայացնում է  առաջարկություններ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը բաժնի պատասխանատու աշխատողների կողմից  քննարկման համար,

5․պարզում է  սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ աշխատակազմին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով,

6․ապահովում է տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը,

7․հայտնաբերում է  սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցում է  նրանց դիմելու տարածքային մարմնին,

8․համայնքապետարան դիմած քաղաքացիներին ապահովում է  անհրաժեշտ խորհրդատվությամբ,

9․ապահովում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը, լրացնում է անհրաժեշտ փաստաթղթերը,

10․իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,

11․աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,

12․ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականությունները (սահմանափակումները):

 

Ներկայացվողպահանջները

1․առնվազն միջին մասնագիտական կրթություն և ավարտել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ՝ ստացել է համապատասխան որակավորման վկայական կամ ունի առնվազն «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն :

2․Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշումների,   աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

3․տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

4․համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1:

 

Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3.2-3)

 

Առաջին կարգի մասնագետը՝

   1․կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,

    2․իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին,

    3․անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախատեսում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

  4․կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք է ներկայացնում Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված գյուղերի վարչական տարածքներում գտնվող հողատարածքների վերաբերյալ հասցեների և դիմումների հայտեր՝ էլեկտրոնային տարբերակով,

   5.մասնակցում է աշխատակազմի աշխատակիցների անձնական գործերի վարմանը,

   6․աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային  ծրագրի մշակման  աշխատանքներին,

   7.իրականացնում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այդ փաստաթղթերի պահպանության արխիվացման աշխատանքները,

   8.աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար  անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված  գործառույթների և  խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

  9․կազմում  է իր աշխատանքին առնչվող  տեղեկանքներ,  հաշվետվություններ, զեկուցագրեր  և   ներկայացնում  է  աշխատակազմի քարտուղարին,

    10․կատարում է Աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ,   աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,

  11․ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ  պարտականություններ (սահմանափակումներ),  

    12․ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,
   13․իրականացնում է այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Ներկայացվողպահանջները

1․առնվազն միջնակարգ կրթություն,

2․ունի մասնագետը ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին», ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի «համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը սահմանելու մասին» 07-ը նոյեմբերի 2006թ․ հրամանի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

3․տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

4․ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

   Մրցույթը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 15։30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում: Հասցեն` գ. Շատին, փողոց 1 , շենք 1:

 

  Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

   1.գրավորդիմումմրցութայինհանձնաժողովիանունով (ձևըլրացվումէփաստաթղթերըներկայացնելիս),

  2.տվյալպաշտոնըզբաղեցնելուհամարմասնագիտականգիտելիքներիևաշխատանքայինունակություններիտիրապետմանտեսանկյունիցներկայացվողպահանջներիբավարարումըհավաստողփաստաթղթերի՝դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝բնօրինակներիհետմիասին,

  3.հայտարարությունայնմասին, որՀայաստանիՀանրապետությանկառավարության 2019թվականիփետրվարի 15-ի N 98-Նորոշմամբհաստատվածցանկումընդգրկվածհիվանդություններիցորևէմեկովչիտառապում,

  4.հայտարարությունայնմասին, որըդատականկարգովանգործունակկամսահմանափակգործունակչիճանաչվել,

  5.արականսեռիանձիք՝նաևզինվորականգրքույկիկամդրանփոխարինողժամանակավորզորակոչայինտեղամասինկցագրմանվկայականիպատճենը՝բնօրինակիհետմիասին, կամհամապատասխան  տեղեկանք,

  6.մեկլուսանկար 3 * 4 սմչափսի,

  7.անձնագրիպատճենը։

Քաղաքացիներըմրցույթինմասնակցելուհամարփաստաթղթերըհանձնումենանձամբ` ներկայացնելովանձնագիրը:

Քաղաքացիներըմրցույթիններկայանումենանձնագրի, դիպլոմի, աշխատանքայինգրքույկի, իսկարականսեռիանձինք` նաևզինվորականգրքույկիկամդրանփոխարինողժամանակավորզորակոչայինտեղամասինկցագրմանվկայականիբնօրինակներով:

Փաստաթղթերնընդունվումենամենօրժամը 9.00-իցմինչև 18.00-ը, բացիշաբաթևկիրակիօրերից: Դիմումներիընդունմանվերջինժամկետնէ 2023թվականիսեպտեմբերի13-ը,ժամը 18.00-ն:


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner