2023 թվականի հուլիսի 27-ին ժամը 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար /գյուղատնտեսական նշանակության հողերը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա նշանակության հողերը՝ էներգետիկ այլ նպատակներով օգտագործվող շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման համար, բնակավայրերի նշանակության հողերը՝ կառուցապատման նպատակով և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ գյուղատնտեսական արտադրության կազմակերպման նպատակով /՝
1.Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-007-0017-0064, 0,15006 հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով:
2.Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողատեսք կադաստրային ծածկագիր 10-035-0231-0059, մակերեսը 0,58324 հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:
3.Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա նշանակության էներգետիկայի հողատեսքեր՝
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0230, մակերեսը՝ 0,11933հա,
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0202-0184, մակերեսը՝ 0,04695հա։
մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 500%-ի չափով:
4․ Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0231-0074, մակերեսը 0,4194հա, մեկ լոտ, մեկնարկային գին սահմանել 200 000ՀՀ դրամի չափով:
5․Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0040-0041, մակերեսը 0,103հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 300%-ի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 21-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։