Հարգելի բնակիչներ,
Ապրիլի 29-ին Եղեգիսի համայնքապետարանը նույնպես մեկնարկում է համապետական շաբաթօրյակ:
Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով համայնքի ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են համայնքի մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաներ։
Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցելու համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.
+37493697855 Համապետական շաբաթօրյակի պատասխանատու՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյան