Այսօր: Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.09.23 ՊԱՆԹԵՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ
Սիրելի՛ հայրենակիցներ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 12:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղում տեղի կունենա Ջերմուկի պաշտպանության համար մարտընչած հրամանատար՝ Նահապետ Նվերի Մարգարյանի հիշատակին նվիրված պանթեոնի բացման արարողակարգ։
Բոլոր ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Հերոսի հիշատակին՝ մասնակիցը դառնալով պանթեոնի բացմանը։
Նախնական հավաքատեղին հերոսի տունն է, սկսած ժամը՝ 11:00-ից։
26.09.23 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եղեգիս համայնքի՝ Շատին, Եղեգիս, Արտաբույնք, Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ, Հորբատեղ, Քարագլուխ, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ Հորս գյուղերի հարգարժան բնակիչներ,
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարանով օգնելու հնարավորության դպքում խնդրում ենք դիմել Եղեգիսի համայնքապետարան,զանգահարելով՝ 093355759, 093697855,098707343 հեռախոսահամարներով, կամ դիմել գյուղերի վարչական ղեկավարնրին:
Սպասում ենք ձեր արձագանքներին, միասին լուծելու օրհասական այս խնդիրը։
21.09.23 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձը:1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ազգի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր, սկիզբ դնելով անկախ պետականություն ունենալու մեծ երազանքին։Անկախությունը յուրաքանչյուր հայի անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, բոլորիս նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման երաշխիքը, մեր լինելիության գրավականը:Սակայն, միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով:Մեր երկրին բաժին հասած մարտահրավերները՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2022թ սեպտեմբերի 13-ին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցած ... Մանրամասն
19.09.23 ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ  Եղեգիս  համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստը  կկայանա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 12։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում։

18.09.23 Մրցույթի ամփոփում ընտանիքների միջև
Ամփոփվեց «Էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն»ծրագրի շրջանակներում հայտարարված բնապահպանական թեմայով գաղափարների մրցույթը՝ ընտանիքների միջև, որին մասնակիցն էին Եղեգիս և Եղեգնաձոր համայնքների՝ Շատին, Եղեգիսի, Հերմոն, Վերնաշեն և Գլաձոր գյուղերը։
Միջոցառմանը իրենց գեղեցիկ պարային համարներով հանդես եկան Արտաբույնքի ԵԿ-ի ակտիվ անդամները։
15.09.23 Հրավեր՝ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին
    Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ տեղեկացնում ենք , որ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Արմավիրի մարզի «Փարաքար-Էջմիածին» մայրուղում և «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան» - Էջմիածին ճանապարհահատվածում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:Հայտերը պետք է լրացնել առցանց՝ նշված հղումով, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:Մրցաշարի մեկնարկը՝ 1-ին տարիքային խմբի համար (4 կմ, աղջիկներ և տղաներ), «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան»-ի հարակից տարածքից:Մրցաշարի մեկնարկը՝ 2-րդ, 3-րդ տարիքային խմբերի համար (10 կմ, կանայք, տղամարդիկ), աթլետիկայով զբաղվող ... Մանրամասն
11.09.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եղեգիս համայնքի  հարգելի՛ բնակիչներ․Վարչական իրավախախտումների  վերաբերյալ  ՀՀ  օրենսգրքի 183․2 հոդվածը  վարչական պատախանատվություն է նախատեսում  ՀՀ դրոշի գործածման  պահանջները խախտելու համար․1․ՀՀ դրոշի գործածման  պահանջները  խախտելը՝  առաջացնում է  տուգանքի  նշանակում  իրավաբանական  անձանց նկատմամբ՝ սահմանված  նվազագույն  աշխատավարձի  երեսնապատիկից  հիսնապատիկի չափով, իսկ  պաշտոնատար անձանց նկատմամբ՝  սահմանված  նվազագույն  աշխատավարձի յոթանասունապատիկից  հարյուրապատիկի չափով։2․ՀՀ դրոշի բարձրացման , իջեցման և փոխանցման  պահանջները  խախտելը՝առաջացնում է տուգանքի նշանակում  ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
24
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner