Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.07.24 Բնակապահովման ծրագրի իրազեկում
🏠 Շարունակվում են ՀՀ կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։✅Այսօ'ր համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Եղեգիս համայնքում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/ ,հարթակին առնչվող տեխնիկական և բովանդակային ... Մանրամասն
23.07.24 Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Եղեգիս համայնքում հուլիսի 24-ին ժամը 10։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։

19.07.24 Հիանալի սկիզբ` որը մեկնարկեց,
Վերջապես մեր համայնքի երեխաները կարողացան օգտվել հենց համայնքում գործող խմբակից և արդյունքում ունենք երկու ամիս տևողությամբ «Մաքրամե և հուլունքագործություն» խմբակը։ Շնորհակալություն Շատինի միջնակարգ դպրոց ֊ին համագործակցության և տարածքի տրամադրման համար:Այս ամենն իրականացվեց «Համայնքային մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Strive ծրագրի աջակցությամբ։ Վերջինս համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների▪️ Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO▪️ Blejan environmental, social, business support NGO▪️ Winnet Goris Development ... Մանրամասն
15.07.24 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` 6-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
 Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք,  որ  սույն թվականի հուլիսի 18-ին,  ժամը 11։00-ին  տեղի կունենա ավագանու արտահերթ 6-րդ նիստը։Նիստը կկայանա համայնքի ղեկավարի աշխատասեյնակում,Հետևյալ օրակարգային  հարցերով՝ 1.Հաստատել 18-ը հուլիսի 2024թ. թիվ 6-րդ արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2024թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,3․Եղեգիս համայնքի 2024 թվականի առաջին կիսամյակի տարեկան աշխատանքային պլանի և իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվության հաստատման մասին,4․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության ... Մանրամասն
08.07.24 💡 Ֆինանսներ Բոլորի Համար
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝
YOUTUBE.COM
www.youtube.com

 

27.06.24 Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրությունը
Հունիսի 14-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի գեղատեսիլ Աղնջաձոր բնակավայրում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ կազմակերպվել էր անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրություն: Մեթոդի նպատակն է բարելավել դեգրադացված արոտավայրերը՝ օգտագործելով արտարմատային պարարտացում:Գործողությունն իրականացվել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի ... Մանրամասն
21.06.24 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Մաղթում եմ, որպեսզի ոչինչ չխանգարի ձեզ այդ կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար: Բարեհամբույր և ուշադիր վերաբերմունք, հոգատարություն ու համբերատարություն, ահա այն կարևորագույն դեղամիջոցները, որ հիվանդն ակնկալում է բուժաշխատողից: Դուք երբեմն ստիպված եք լինում մի կողմ թողնել ձեր անձնական հոգսերն ու ցավերը, հույզերն ու զգացմունքները և ապրել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց ցավով ու խնդիրներով: Ձեր դժվարին աշխատանքի իրական գնահատականը տասնյակ փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը:Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել վետերան բժիշկներին ու բուժաշխատողներին՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner