Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 24-ը նոյեմբերի 2023թ. թիվ 151Ա և 24-ը նոյեմբերի 2023թ. թիվ 152Ա որոշումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝
1)կադաստրային ծածկագիր 10-035-0270-0017, մակերեսը 150,4179հա, որից 4,7233հա վարելահող և 145,6946հա այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-035-0268-0006, մակերեսը 98,9387հա, որից 5,339հա վարելահող և 93,5997հա այլ հողատեսք,
3)կադաստրային ծածկագիր 10-035-0265-0005, մակերեսը 89,67219հա, որից 4,95047հա վարելահող և 84,72172հա այլ հողատեսք,
4)կադաստրային ծածկագիր 10-035-0260-0001, մակերեսը 58,5187հա, որից 0,9614հա վարելահող և 57,5573հա այլ հողատեսք,
5)կադաստրային ծածկագիր 10-035-0259-0019, մակերեսը 123,24389հա, այլ հողատեսք։
6)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ։
2․ Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝
1)կադաստրային ծածկագիր 10-029-0129-0002, մակերեսը 93,7311հա, որից 78,3011հա արոտավայր, 1,37հա վարելահող, 5,94հա խոտհարք և 8,12հա այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-029-0128-0002, մակերեսը 114,278հա, որից 2,7644հա վարելահող, և 111,5136հա այլ հողատեսք։
3)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ:
3․Չխոչընդոտել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը: