Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Ռուբեն Ներսեսի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0035) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 63-65-րդ կետերը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 100217C9AVPY ծածկագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և 18-րդ կետի ա) ենթակետերի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող քաղաքացի Ռուբեն Ներսեսի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0035) ինքնակամ կառուցված 108,43 ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023WPMFVJ:
3.Օրինականացման համար սահմանված վճարը շինությունների համար 1 քմ-ը կազմում է 631 ՀՀ դրամ, ընդհանուր գումարը 68 419.33 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4․Անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք գյուղ Եղեգիս, 5-րդ փողոց տուն 2 հասցեն։
5․Չեղյալ համարել նախկինում տրված՝ «Վայոց ձորի մարզ, գ․ Եղեգիս փ․ 12-4» հասցեն:
6.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: