|
10.11.26
Շնորհավոր Տեղական ինքնակառավարման օրը և Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակը։
|
|
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունեցավ ժողովրդավարական պետության կայացման, կառավարման ապակենտրոնացման և համայնքների ինքնուրույնության ամրապնդման գործում՝ ստեղծելով քաղաքացիների մասնակցության և տեղական խնդիրների լուծման նոր հնարավորություններ։Անցած 30 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման համակարգն անցել է ձևավորման, զարգացման և բարեփոխումների ճանապարհ։ Համայնքների խոշորացումը, կառավարման նոր մեխանիզմների ներդրումն ու համայնքային ծառայությունների զարգացումը նոր հնարավորություններ են ստեղծել համայնքների ներուժի բացահայտման և բնակչության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար։Տեղական ինքնակառավարման կարևորագույն առաքելությունը ...
Մանրամասն |
|
|
23.10.26
Շատին բնակավայրում առաջին անգամ նշվել է «Շատինի օրը»
|
|
2026 թվականի հոկտեմբերի 18-ին Շատին բնակավայրում առաջին անգամ նշվեց «Շատինի օրը»։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառումը վաղուց սպասված առիթ էր՝ համախմբելու բնակիչներին, համագյուղացիներին և հյուրերին։Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորեց Շատին բնակավայրի բնակիչներին և հյուրերին՝ «Շատինի օրվա» կապակցությամբ՝ կոչ անելով Շատինում և աշխարհի այլ բնակավայրերում ապրող շատինցիներին համախմբվել այդ օրը և միասին տոնել Շատինի օրը։ Նա ընդգծեց, որ շատինցիները աշխատասեր, միմյանց կողքին կանգնող և իրենց արժանապատվությունն ու պատիվը բարձր գնահատող ժողովուրդ են։Տոնական ծրագրի շրջանակում կազմակերպվեցին փառատոն ...
Մանրամասն |
|
|
22.10.26
26․10․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՎԵՑԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝ տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ վեցերորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
16.10.26
Շատինում մեկնարկել են մարտարվեստի մարզումները
|
|
Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Շատին բնակավայրում մեկնարկել են քինգ-բոքսի, կարատեի և բռնցքամարտի խմբակների պարապմունքները։ 💪 Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին զբաղվել սպորտով, զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը, ամրապնդել կարգապահությունն ու ինքնավստահությունը։ 🥋 Սպորտը՝ ուժեղ կամքի, առողջ ապրելակերպի և նոր ձեռքբերումների ճանապարհ է։ Մաղթում ենք մեր մարզիկներին հաջողություններ, կամքի ուժ և հաղթանակներ։ 🏆
|
|
|
16.10.26
ՇԱՏԻՆԻ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
|
|
Սիրելի՛ Շատինցիներ, Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ և սիրելի՛ հյուրեր,Ուրախությամբ հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 18-ին միասին տոնելու մեր սիրելի Շատինի օրը։ Մեզ սպասվում է տոնական, ջերմ ու հագեցած օր՝ լի երաժշտությամբ, ազգային ավանդույթներով, գյուղական կոլորիտով և անմոռանալի պահերով։ Եկե՛ք միասին արժևորելու մեր արմատները, մեր մշակույթն ու հարազատ Շատինը։ ❤️🎶 Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ🎤 Relax Project – Mush🎤 Արփի🎤 Խաչիկ Արենցի🎤 YereOne Project🎧 DJ Գեորգի🎙️ Հաղորդավար՝ Սոֆի📸Ֆոտոզոնա 🍽️ Ավանդական հարիսայի հյուրասիրություն🛍️ Տաղավարային ցուցադրություն և վաճառք🎉 Տոնական տրամադրություն, ջերմ հանդիպումներ ու շատ գեղեցիկ պահեր։📅 Հոկտեմբերի 18-ին🕐 Մեկնարկը՝ ժամը 13:00-ին📍 Շատին ...
Մանրամասն |
|
|
15.10.26
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության կողմից հանրային քննարկումներ հոկտեմբերի 29-ին
|
|
2026 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014 թ., ՀՕ-110-Ն՝ հետագա փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի 2-րդ փողոց շ․ 4-ում տեղի կունենա «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության ...
Մանրամասն |
|
|
14.10.26
16․10․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝ տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ հինգերորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |