Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.20 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ երեխաներՋերմորեն շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ, լուսավոր և հրաշալի տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Հունիսի 1-ն աշխարհի բոլոր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը նշվում է 1925 թվականից:Հունիսի 1-ը խորհրդանշում է Երկիր մոլորակի առաջընթացի, զարգացման և երիտասարդացման խորհուրդը, որովհետև երեխաները ոչ միայն մեր  ապագան են, այլև հանրության հիմքը: Նրանք ավելի շատ հոգատարության, ուշադրության, խնամքի, սիրո և պաշտպանության կարիք ունեն:  Երեխան խոցելի է դառնում իր մանկական անզորությամբ և մենք մանուկներին  երջանիկ կարող ենք դարձնել մեր  գուրգուրանքի ու սիրո շնորհիվ: Թանկագի՛ն փոքրիկներ, դուք եք մեր հարստությունը, մեր հպարտությունը, ... Մանրամասն
30.05.20 ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Եղեգիս համայնքի Շատին  բնակավայրում  վերանորոգվել է  ոռոգման ջրի վթարված խողովակաշարը։

29.05.20 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ս/թ մայիսի 28-ին Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում կատարվել են «Վանքի ձոր» կոչվող թաղամասի ներբնակավայրային ճանապարհի հարթեցման աշխատանքներ։

28.05.20 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
   Սիրելի հայրենակիցներշնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։Մայիսի 28-ը մեր պատմական ու հատկապես մայիսյան հաղթանակների հանրագումարն է։ 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից ծնունդ առեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովրդի համար անկախությունը դարավոր նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի։ Դարերի ընթացքում առաջին անգամ Հայաստանը անօրինակ մաքառումների և արյան գնով կարողացավ նվաճել իր պետականությունը և հրաշքով դնել Հայոց հայրենիքի կերտման հիմքերը:Գլուխ խոնարհելով հայ քաջորդիների անմար հիշատակի առջև ու հպարտությամբ նայելով մեր քաջ զինվորների աչքերին ուզում ... Մանրամասն
28.05.20 ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Պետականության կազմավորման այս օրին համայնքի ղեկավարի գլխավորությամբ Թառաթումբ բնակավայրից 13 կմ հեռավորության, 2.5 կմ բարձրության վրա վերանորոգվել է Թառաթումբ բնակավայրի խմելու ջրի վթարված խողովակաշարը։

27.05.20 Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրում կատարվել են առուների մաքրման աշխատանքներ

Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրում կատարվել են առուների մաքրման  աշխատանքները:

25.05.20 <<ԻՄ ՔԱՅԼԸ >>ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ>> ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Իմ Քայլը հիմնադրամի և Կարմիր խաչի միասնական նախաձեռնությամբ ,Եղեգիսի համայնքի՝  բնակավայրերի սոցիալապես անապահով շուրջ 93 ընտանիքների մինչև 0-18 տարեկան 278 երեխաներին տրամադրվել է պարենային փաթեթներ:

Մեր երախտագիտությունը ու շնորհակալությունն ենք հայտնում Իմ Քայլը հիմնադրամին և Կարմիր խաչին՝ Եղեգիսի համայնքի բազմազավակ ընտանիքներին սատարելու և համայնքի կոխքին լինելու համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ
Մասնագիտությունը` սոցիալական աշխատող
Եղեգիսում հրեական սրբավայրեր են հայտնաբերվել
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1

(0281) 99282

shatin.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner