Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար՝ յուրաքանչյուրին 1 /մեկ/ տոկոսի չափով:
2.Համայնքային ծառայության պաշտոնում աշխատակազմի համայնքային ծառայողների աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար հետևյալ սկզբունքով՝
Աշխատակազմում համայնքային
ծառայողի աշխատանքային ստաժը
|
մինչև
5 տարի
|
5-7
տարի
|
7-10
տարի
|
10 տարուց
ավելի
|
Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ
հավելավճարի չափը %-ով
|
0
|
3
|
5
|
10
|
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի մեկից: