Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով
Ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքի կողմից զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ ներկայացվող հետևյալ հայտերը՝ 1.Մանկապարտեզ՝ նախատեսված Շատին բնակավայրում Եղեգիս համայնքի համար /սոցիալական զարգացման ծրագիր/, 2. Ոռոգման ցանցեր՝ Քարագլուխ, Աղնջաձոր և Հերմոն բնակավայրերում /տնտեսական զարգացման ծրագիր/, 3.Փողոցային լուսավորություն՝ Արտաբույնք, Եղեգիս և Թառաթումբ բնակավայրերում /սոցիալական զարգացման ծրագիր/: |