Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Եղեգիս համայնքապետարանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ միջև կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի
ավագանին որոշում է՝ 1.«Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները և հաղթող նախագիծ հայտարարել Եղեգիս համայնքում ձևավորված աշխատանքային խմբի կողմից ներկայացված ,,Համայնքի կենտրոնը համայնքի հայելին է,, նախագիծը: 2.Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 500 /հինգ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա սահմանած փոխարժեքով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |