Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
Ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Աղնջաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Բարձրավոլտ Էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-007-0146-0065 , մակերեսը՝ 0,0267 հա/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի, բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման և սպասարկման համար: 2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |