Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-12 դրական եզրակացություննեը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման» կարգի 61-րդ կետի դրույթները․
ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքը (Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գոտևորման մասով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |