Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 35Ա


Զեկ. ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ

,,ԳՈՂԹԱՆԻԿՀԷԿ,, ՍՊԸ-ԻՆ ՍԵՐՎԻՏՈՒՏՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի  210-րդ, Հայաստանի Հանրապետության  ,,Հողային օրենսգրքի,, 50-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 26/10/2006թ. <<Հողերի կատեգորիան փոխելու մասին>> N1559-Ն որոշումը

 ավագանին որոշում է՝

  Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա  ,,ԳողթանիկՀԷԿ,, ՍՊԸ-ի կողմից ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով դերիվացիոն  խողովակաշարի, կարգավորիչ ավազանի կառուցման և շահագործման  համար 25 (քսանհինգ) տարի ժամկետով /տարեկան վարձավճարը՝ 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ/ կնքելու սերվիտուտի պայմանագիր՝

  • գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0146- , մակերեսը՝ 2,11586հա,
  • գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0127- , մակերեսը՝ 0,0108հա,
  • գյուղատնտեսական և ջրային նշանակության՝ այլ հողատեսք, մակերեսը՝ 1,4026հա, խոտհարք, մակերեսը՝ 0,47256հա, ջրային, մակերեսը՝ 0,0366հա,ջրային, մակերեսը՝ 0,0147հա, վարելահող, մակերեսը՝ 0,1894հա, կադաստրային ծածկագրեր՝ 10-018-0148, 0550, 0105, 0506, 0123, 0503, 0120, 0502, 0119, 0548:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner