Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Հարություն Ռոբերտի Արտաշյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,56001հա արոտավայր հողամասը /1.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0120-0008, մակերեսը՝ 0,7հա, 2.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0015, մակերեսը՝ 0,06667հա, 3.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0016, մակերեսը՝ 0,06667հա, 4.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0017, մակերեսը՝ 0,06667հա, 5.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0018, մակերեսը՝ 0,22հա, 6.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0019, մակերեսը՝ 0,22հա, 7.կադաստրային ծածկագիր՝ 10-029-0123-0020, մակերեսը՝ 0,22հա/ փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման՝ առևտրի և սննդի օբյեկտներ կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: |