Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0148, մակերեսի չափը՝ 1,45հա/ հողը աճուրդային կարգով օտարելու վերաբերյալ: 2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով: 3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |