Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը ապրիլի 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 31-րդ մասի 7-րդ կետը, 39-րդ մասի 1-ին կետը
ավագանին որոշում է՝ 1.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող սխալմամբ «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասերը /բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0002-0007, մակերեսը՝ 0,05885 հա և կադաստրային ծածկագիր՝ 10-035-0003-0016, մակերեսը՝ 0,09264 հա/ ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |