Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի նախկին բնակիչ հանգուցյալ Անանիա Լևոնի Վարդանյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Էմմա Արամայիսի Ամիրջանյանի /կինը/, Զարուհի Անանիայի Վարդանյանի /աղջիկը/, Հասմիկ Անանիայի Վարդանյանի /աղջիկը/՝
ա/ սեփական տնամերձ հողամասը և բնակելի տունը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-027-001, տարածքը՝ 0,218 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Հերմոն բնակավայր, փողոց 2, տուն 2 հասցեում:
բ/ սեփական տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-021-001, տարածքը՝ 0,14 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Հերմոն բնակավայր, փողոց 1, թիվ 4 հասցեում: