Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 24-ը հունվարի 2020 թվականի «Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Ալիկ Հրանտի Ազիզյանի սեփականություն հանդիսացող հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 08Ա որոշման 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
« 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Ալիկ Հրանտի Ազիզյանի սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.09281հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0024/ փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման՝ այլ հասարակական նշանակության /հյուրանոց/շինություն կառուցման և սպասարկման համար:» : |