Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ Թույլատրել Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում խմելու ջրագծի մի հատվածի վերանորոգումից առաջացած 5 դյույմ տրամագծով 36 մետր երկարությամբ հին մետաղյա խողովակն օգտագործել Շատին բնակավայրի ՙՙՋրհանկայան՚՚ տարածքում խմելու ջրի փտած խողովակաշարը փոխելու, 17 տնտեսությունների խմելու ջրի խնդիրը լուծելու համար և Արտաբույնք բնակավայրի Ներքևի թաղամասում 5 դյույմ 32 մետր հին խողովակը օգտագործել որպես պատյան նախատեսված ասֆալտվող ճանապարհի ծածկի տակով անցնող մետաղապլաստ խողովակի համար: |