Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 24-ը հոկտեմբերի 2019 թվականի « Եղեգիս համայնքի ավագանու 14/12/2017թ. թիվ 29Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Եղեգիս համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 72Ն որոշման հավելվածի 17.1 մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 17.1. Նոր ծնված այն երեխաների ընտանիքներին միանվագ տրամադրել 30 /երեսուն/ հազար ՀՀ դրամ գումար, ովքեր ծնողների հետ հաշվառվել և փաստացի բնակվում են Եղեգիս համայնքում՝ անկախ ծնողների և փոխկապակցված անձանց կողմից բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունից: Նորածին երեխայի ընտանիքին օգնությունը կարող է տրամադրվել մինչև երեխայի օրացույցային մեկ տարին լրանալը :» : |