Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Արատես» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1 /մեկ/ հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Սերգեյ Սամսոնի Գրիգորյանին։
2.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Վիշկա» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Վիտյա Վլադիմիրի Էնյաթյանին։
3․Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի «Վիշկա» կոչվող հանդամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հերմոն բնակավայրի բնակիչ Արազ Ռոբիկի Ավանեսյանին։
4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
|