Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.01.2001թ. թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման 13-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 12/02/2020թ. թիվ 17 դրական եզրակացությունը
ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Հորս բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0390, մակերեսը՝ 0,03278 հա/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու համար: 2.Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Սալլի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-0101-0335, մակերեսը՝ 0,02 հա/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը կապ՝ բջջային ցանց կառուցելու համար: |