Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-018-0105-0022, մակերեսը՝ 0,1 հա/ օտարելու աճուրդային կարգով:
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |