Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 03/10/2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ  հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/07/2019թ. N 50Ա որոշումը

որոշում եմ՝

   1.Հաստատել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի /ա/կադաստրային ծածկագիր՝ 10-018-0125-0020, մակերեսը՝ 0,21320հա, բ/կադաստրային ծածկագիր՝ 10-018-0125-0021, մակերեսը՝ 0,21320 հա/ վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

·  Մրցույթում հաղթող ճանաչել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Խորեն Սարգսի Եղյանին,

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ քսանհինգ տարի,

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը յուրաքանչյուր հողատեսքի համար՝  1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

  2.Սահմանելոր սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքում վարձակալի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են համայնքային սեփականությունը և հողամասի տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

  3.Խ. Եղյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:  

  4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner