Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոցձորի մարզի Եղեգիս համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները՝ համաձայն 4-րդ հավելվածի:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |