Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Թառաթումբ, 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող քաղաքացի Տիգրան Բունյաթի Բունյաթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0013-0017) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Թառաթումբ, 3-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող քաղաքացի Տիգրան Բունյաթի Բունյաթյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-024-0013-0017, մակերեսը՝ 0,0953հա) առկա 170,5ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և բնակելի շինությունների նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։
2․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023BWAX7J:
3.Օրինականացման համար սահմանված վճարը բնակելի շինությունների համար ընդհանուր գումարը կազմում է 91 388 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: