Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 50-րդ հոդվածի պահանջներով
ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ,,Գետիկ ՀԷԿ,, ՍՊԸ-ի կողմից ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով դերիվացիոն խողովակաշարի, կարգավորիչ ավազանի կառուցման և շահագործման համար 25 (քսանհինգ) տարի ժամկետով /տարեկան վարձավճարը՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ/ կնքելու սերվիտուտի պայմանագիր՝
- արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0227, մակերեսը՝ 0,062հա,
- վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0609-0073, մակերեսը՝ 0,0108հա,
- այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0609-0074, մակերեսը՝ 0,005հա:
|