Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.01.2001թ. թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման 13-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 02/11/2021թ. թիվ 221 դրական եզրակացությունը
ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Վարդահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.26հա արոտ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0221/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերնպատակայիննշանակության, գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների՝ արտադրական շինություններ կառուցելու համար:
|