Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.01.2001թ. թիվ 30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման 13-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 24/08/2021թ. թիվ 184 դրական եզրակացությունը
ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Շատին բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքից /0,33295հա մակերեսով, 10-035-0254-0028 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0.14596հա հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /ավտոտեխ սպասարկում կառուցելու համար/:
|