Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 50-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 26/10/2006թ. <<Հողերի կատեգորիան փոխելու մասին>> N1559-Ն որոշումը
ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա ,,ԳողթանիկՀԷԿ,, ՍՊԸ-ի կողմից ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով դերիվացիոն խողովակաշարի, կարգավորիչ ավազանի կառուցման և շահագործման համար 25 (քսանհինգ) տարի ժամկետով /տարեկան վարձավճարը՝ 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ/ կնքելու սերվիտուտի պայմանագիր՝
- գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0146- , մակերեսը՝ 2,11586հա,
- գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0127- , մակերեսը՝ 0,0108հա,
- գյուղատնտեսական և ջրային նշանակության՝ այլ հողատեսք, մակերեսը՝ 1,4026հա, խոտհարք, մակերեսը՝ 0,47256հա, ջրային, մակերեսը՝ 0,0366հա,ջրային, մակերեսը՝ 0,0147հա, վարելահող, մակերեսը՝ 0,1894հա, կադաստրային ծածկագրեր՝ 10-018-0148, 0550, 0105, 0506, 0123, 0503, 0120, 0502, 0119, 0548:
|