Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թ-ի մայիսի 30-ի N.01/29.6/4507365-17 հանձնարարականի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ-ի հոկտեմբերի 12-ի N 1275-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 5 հավելվածի N 1-2 ձևի «Նախագծային պահանջներ» բաժնի 9-րդ և15-րդ կետերում կատարված փոփոխությունների կիրառումն ապահովելու նպատակով ՝ Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույցի
Ավագանին որոշում է՝ 1.Վայոց Ձոր մարզի տարածաշրջանի համար սահմանված գույներից նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների գունային լուծումները սահմանել հետևյալ ձևաչափով՝ Շատին,Եղեգիս,Հերմոն ,Հորբատեղ , Հորս ,Գողթանիկ,Արտաբույնք, Թառաթումբ, Սալլի,Վարդահովիտ.Աղնջաձոր և Քարագլուխ բնակավայրերի համար սահմանել երկու գույն՝ պրոֆնաստիլ և մետաղե թիթեղ առաջարկված հետևյալ կոդերով (234-107-50 և 54-76-80-2011): 2. Արտաքին պատերի շինարարական նյութերի համար ընտրել գունային երկու ներկապնակ՝ Շատին,Եղեգիս,Հերմոն ,Հորբատեղ , Հորս ,Գողթանիկ,Արտաբույնք, Թառաթումբ, Սալլի,Վարդահովիտ.Աղնջաձոր և Քարագլուխ բնակավայրերի համար ըստ ներկայացված շինարարական նյութերի տեղական բազալտ (191-191-191) և տուֆ (244-176-131): |