Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2018թ. Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Շատին բնակավայրի փողոցային լուսավորություն» տնտեսական զարգացման ծրագիը:
2.Սուբսիդիայի ստացման համար գործող կարգող կազմել և Վայոց Ձորի մարզի մարզպետարան ներկայացնել «Շատին բնակավայրի փողոցային լուսավորություն» տնտեսական զարգացման ծրագրին ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2018թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
4.Սույն որոշումը ուժի մեջ է 2018թ. մարտի 19-ից: |