Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով
Ավագանին որոշում է` Ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին>> թիվ 57Ա որոշման հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով. <<8. Մարտիրոսյան Զոյա /ավագանու անդամ/,>>: |