Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 27-ը սեպտեմբերի 2019 թվականի «Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առանձին համայնքային ծառայողների հավելավճար սահմանելու մասին» թիվ 60Ա որոշման 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «1.Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար՝ յուրաքանչյուրին 1 /մեկ/ տոկոսի չափով:»: |