Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը
ավագանին որոշում է՝
1.Սալլի բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Բադալ Մարտինի Սարգսյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից / կադաստրային ծածկագիր 10-038-0106-0121, մակերեսը՝ 1.20264հա/ առանձնացված հողամասերի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝
ա/0.02211հա մակերեսով հողամասի վրա պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության համար շինության կառուցման նպատակով, բ/0.09հա մակերեսով հողամասի վրա անասնաշենքի կառուցման նպատակով:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
|