Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող «Փալոլան» կոչվող սարում 5 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Շատին բնակավայրի բնակիչ՝ Վահե Եղիշեի Բաբայանին՝ սահմանելով տարեկան 8625 /ութ հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ վարձավճար: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից օգտվելու պայմանագիր: |