Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով՝ Եղեգիս համայնքի ավագանու կողմից 17/11/2017թ.․ընդունված «Եղեգիս համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորմանև գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 24Ն որոշման պահանջները
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |