Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված արոտավայր հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել <<Բեզոար>> Հասարակական կազմակերպությանը՝ ՝
- կադաստրային ծածկագիր՝ 10-031-0123-0021, մակերեսը՝ 19,56361հա,
- կադաստրային ծածկագիր՝ 10-031-0124-0002, մակերեսը՝ 26,64301հա,
- կադաստրային ծածկագիր՝ 10-031-0127-0014, մակերեսը՝ 55,20327հա;
2.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված արոտավայր հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել <<Բեզոար>> Հասարակական կազմակերպությանը՝
- կադաստրային ծածկագիր՝ 10-031-0128-0003, մակերեսը՝ 46,1938հա,
- կադաստրային ծածկագիր՝ 10-031-0128-0015, մակերեսը՝ 63,377հա,
3.Արոտավայրերից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր: |