Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 24/10/2019թ. N05/11.1/5451-2019 գրությունը
ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրում 2016 թվականին կառուցված շուրջ 1.8 կմ ջրարբիացման համակարգի, 1 փարախի և 2 խմոցների համաֆինանսավորման գումարից մնացած 337 384 ՀՀ դրամ պարտքը վճարելուն: |