Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքերը /ա/կադաստրային ծածկագիր՝ 10-031-0014-0002, մակերեսը՝ 0,06573հա, բ/կադաստրային ծածկագիր՝ 10-031-0014-0004, մակերեսը՝ 0,11897հա/ մրցութային կարգով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով տրամադրելու մասին: 2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 100 տոկոսը: 3.Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |