Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ և վարելահող /կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0021, մակերեսը՝ 6,6463հա/ հողատեսքերը մրցութային կարգով 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրելու մասին:
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 /մեկ հարյուր տաս/ տոկոսը:
3.Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |