Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22 Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ>> ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Ավագանին որոշում է՝

1.Թույլատրել Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից ՙՙՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՚՚ անհատույց /մշտական/ բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0136- , մակերեսը՝  275,8676 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

2/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0136- , մակերեսը՝  32,67843 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

3/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0136- , մակերեսը՝  24,7535 հա, գործառնական նշանակությունը՝ խոտհարք,

4/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0112- , մակերեսը՝  36,6196 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

5/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0102- , մակերեսը՝  225,7636 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

6/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0135- , մակերեսը՝  49,1346 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

7/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0135- , մակերեսը՝  22,7799 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ,

8/ կադաստրային ծածկագիր՝ 10-029-0136- , մակերեսը՝  24,19703 հա, գործառնական նշանակությունը՝ արոտ:

2. Չխոչնդոտել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner