Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում Է՝ 1.Հաստատել 19-ը դեկտեմբերի 2019թ. թիվ 10 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Եղեգիս համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին, 3.Եղեգիս համայնքի 2020թ. տարեկան բյուջեի նախագծի քննարկման մասին, 4.Եղեգիս համայնքի 2019 թվականի բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին, 5.Ավագանու 31/08/2018 թվականի թիվ 57Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 6.Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին, 7.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 8.Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 9.Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքերից մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու մասին, 10.Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին, 11.Եղեգիս համայնքի ավագանու 19/03/2018թ. թիվ 21Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, 12.<<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված գրության քննարկման մասին, 13.Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրում 2016 թվականին կառուցված 1.8 կմ ջրարբիացման համակարգի, 1 փարախի և 2 խմոցների համաֆինանսավորման գումարից մնացած 337 384 ՀՀ դրամ պարտքը վճարելու քննարկման մասին, 14. Արտաբույնք բնակավայրում խմելու ջրի ապամոնտաժված խողովաշարի խողովակներից օգտագործման համար թույլտվություն տալու մասին: |