Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը /ծածկագիր՝10-031-0128-0003, մակերեսը՝ 46,1938 հա, ծածկագիր՝10-031-0128-0015, մակերեսը՝ 63,377հա/ երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ: 2.Սահմանել վարձավճարի չափը ըստ ծածկագրերի՝ 10-031-0128-0003 ծածկագիր՝ 166297,8 դրամ, 10-031-0128-0015 ծածկագիր՝ 228157,2 դրամ: |