Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքից /կադաստրային ծածկագիր`023-010-003, մակերեսը`0.1176հա/ 20ք/մ տարածքը տրամադրել 10 /տաս/ տարի ժամկետով վարձակալության Հորս բնակավայրի բնակչուհի Փառանձեմ Գրիշայի Մարգարյանին՝ առևտուր իրականացնելու նպատակով: 2.Տարեկան վարձավճար սահմանել 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամի չափով: |