Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով
ավագանին որոշում է Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ արտոնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին /ՀՏԶՀ/ և ազատել տեղական տուրքի՝ շինարարության թույլտվության վճարումից Գողթանիկ բնակավայրի դպրոցի տանիքի վերանորոգման, ինչպես նաև Արտաբույնք բնակավայրի խմելու ջրի խողովակաշարի վնասված հատվածների փոխարինման համար: |